211652_close_icon
views-count3369 դիտում article-date 22:12 03-09-2018

Ռուսական ռազմակայանի զինվորականները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանման զինծառայողները մասնակցում են միասնական մտահղացմամբ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներին: Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտավարական վարժանքների ընթացքում զինծառայողները ճանապարհային պաստառի ինժեներային հետախուզում են իրականացնում «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների միջեւ ռազմական տեխնիկայի շարասյուների շարժման երթուղում: Նաեւ ռազմական ինժեներները կատարում են կրակային դիրքերի, ամրաշինական կառուցվածքների, տեղանքի քաղարկման նորմատիվներ: Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:

Նմանատիպ նյութեր