211652_close_icon
views-count19770 դիտում article-date 18:31 03-09-2018

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 17. hayreniq.am

Տատը անհանգիստ ետ ու առաջ էր քալում տան մեջ: Գիշերվա տեսած երազը նրան հանգիստ չէր տալիս. Մի՞թե եկել է ժամը...Նրա աչքերը արցունքոտվեցին, բայց հավաքեց իրեն ու շշնջաց՝ ես պատրաստ եմ... Դուռը բացվեց և իրար հետ միասին տուն մտան Նազիկն ու Գոդը: Տատը ամեն ինչ հասկացած՝ տխուր ժպտաց ու խորը հոգոց հանեց: -Տատ սա ի՞նչ է նշանակում,-Նազիկը տատիկին մեկնեց այդ երկու լուսանկարները: _Բարև ձեզ,- ասաց Գոդն ու հարցական նայեց նրան,-ես Գոդն եմ… -Բարև,-տատը շփոթված նայեց Նազիկին,-Գոդի հետ ես եկել... _Հա, տատ Գոդի հետ եմ եկել, բայց հիմա խոսքը դրա մասին չէ: Կարո՞ղ ես սա բացատրել մեզ,- Նազիկը սեղանին դրեց լուսանկարները: _Ինչ բացատրեմ այս նկարում ես եմ , իսկ մյուս նկարում, մի վայրկյան, ըհն սա էլ Գոդն է ,- տատիկի ձայնը ասես խեղդվում էր: _Հա, տատ, դա մենք էլ ենք տեսնում: Մենք ուզում ենք , որ դու բացատրես, թե ինչու է Գոդի նկարը հայտնվել մեր սենյակում , իսկ քո նկարը չարագործների Սև սենյակի պահարաններից մեկում: _Դեե.., ըըը.. ուղղակի…ես,- տատը հուզմունքից սկսեց հազալ: _Տատ խնդրում եմ միայն ճիշտն ասա ,- ասաց Նազիկը: Տատը խոր շունչ քաշեց ու ասաց. _Լավ, մտածում եմ արդեն ժամանակն է և դուք պետք է իմանաք ճշմարտությունը: Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ, միայն խոստացեք, որ մինչև վերջ կլսեք, չեք ընդհատի և դու էլ՝ աղջիկս, շատ չես տառապի իմ խոսքերի հետևանքից: _Չեմ հասկանում ինչի մասին ես խոսում: _Հիմա կհասկանաս: Իհարկե գիտեմ, որ դա ձեզ համար շոկային նորություն կլինի, հատկապես քեզ համար՝ Գոդ, բայց դուք պետք է դա ընդունեք , քանի որ դա է ճշմարտությունը, դա է ճակատագիրը և դա է ձեր իրական կյանքը , որից չես կարող հրաժարվել, ազատվել կամ էլ փոխել: Դու պետք է ընդունես դա՝ քանզի դա է քեզ տրվել Աստծուց, որպես պատիժ կամ որպես նվեր:Դու պետք է ապրես այդ ճշմարտությունն իմանալով: Դու պետք է շարունակես ապրել. Բայց արդեն ուրիշ ճշմարտությամբ , ուրիշ կյանքով, կյանքի մասին ուրիշ պակերացումով և մարդիկ,ովքեր մինչև հիմա կարևոր էին քեզ կյանքում , գուցե դառնան ... -Ինչի մասին եք խոսում,-Գոդը տագնապալից նայեց հուզված կնոջը: _Տատ արդեն վախեցնում ես ինձ,-Նազիկը կծկվեց: _Խնդրում եմ աղջիկս, մի ընդհատիր: Տարիներ առաջ , չարի ու բարու այն մեծ պատերազմից հետո , որի մասին դուք արդեն գիտեք, գրեթե չարագործ չմնաց: Բոլորը վախից ու ամոթից ուղղակի անհետացել էին, սակայն մի օրում ամեն ինչ փոխվեց: Դուք կհարցնեք, թե ես այսքանը որտեղի՞ց գիտեմ: Գիտեմ, որովհետև .. որովհետև.... ես էլ եմ մի ժամանակ չարագործ եղել: _Ինչ,-կմկմաց Գոդը: _Մի ընդհատիր , խնդրում եմ, ինձ դժվար է հիմա այս մասին խոսելը,-ասաց տատն ու շարունակեց,-որտե՞ղ էի կանգ առել. Հա մի օրում ամեն ինչ փոխվեց: Բասը, այո հենց ձեր ճանաչած Բասը, չզարմանաք մի ժամանակ սուպերհերոս է եղել, բայց մի իրադարձություն շրջեց ու տակնուվրա արեց նրա ողջ կյանքը : Երբ Բասը սուպերհերոս էր նա սիրահարվեց մի սուպերհերոս աղջկա: Բասը այնքան ուժեղ էր սիրում աղջկան, որ նույնիսկ մեկ վայրկյան չէր կարողանում ապրել առանց նրա: _Ծանոթ երևույթ է ,- մտածեց Գոդը և շարունակեց լսել տատիկի պատմությունը: _Շուտով նրանք ամուսնացան և մի փոքրիկ հրաշք տղա ունեցան անունն էլ Գոդ դրեցին: Ստոպ, չընդհատես Գոդ: Նրանք բոլորով ուրախ էին ու երջանիկ : Բայց մի օր այդ կինը հավաքեց իրերն ու հեռացավ ասելով՝ Ես երբեք էլ քեզ չեմ սիրել,կներես, իմ սիրտը ուրիշի է պատկանում: Այդ նախադասությունն ու այդ քայլը փոխեցին Բասի կյանքն ու էությունը: Նա այլևս չէր ուզում ապրել: Նրա հոգին ցավ էր զգում, իսկ էությունը վրեժ էր պահանջում: Բասը որոշեց ,որ այս աշխարհում այլևս չպետք է սեր լինի, բարություն ու նվիրվածություն լինի, նա որոշեց , որ դրանք սուտ բաներ են, որ դրանիցից մարդիկ միայն ցավ են զգում, որ սերն ու բարությունը տառապանքի աղբյուր են և....և նա անցավ այն կողմը: Նա դարձավ չարագործ, փակեց իր սիրտը լուսավորի առջև, ընտրեց սևը, որը ընդհարապես իրենը չէր և սկսեց անել ամեն ինչ , որպեսզի այս աշխարհում այլևս բարության հետք չմնա : Նա իր երեխային մեծացրեց որպես չարագործի ...բայց հիմա քո մեջ՝ Գոդ, արթնացել են քո մոր և քո հոր նախկի գեները և դու գնալով բարիանում ես Գոդ: Իսկ քո լուսանկարն այստեղ է, որովհետև ժամանակին քո հայրն ու մայրը և դու այս տանն էիք ապրում- ասաց տատիկն ու նրա շունչը սկսեց կտրվել: Շարունակությւնը՝ սկզբնաղբյուր [url=http://www.hayreniq.am/am-n-4858.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր