2815 դիտում
19:23 03-09-2018
Աստղիկ Հակոբյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն
Ռիգայում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հաջողության հասավ Աստղիկ Հակոբյանը: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ արծաթե պարգևի:
Հակոբյանը նաև 130 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Ավելացնենք նաև, որ այս հաջողությունը արդեն 3-րդն է Աստղիկի համար այս տարում: Հունիսին պատանի շախմատիստուհին հիանալի ելույթ էր ունեցել Սպիտակ Նավակ մրցաշարում, հուլիսին հաղթող դարձել Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում:
Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:
Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող հանդես եկավ Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Ցավոք, մարզական բախտը Արմենի կողմը չէր. լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստը հայտնվեց 5-րդ հորիզոնականում:
Մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ նաև մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով մրցաշարի մեկնարկից մինչև վերջին տուրը գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին տուրում պարտություն կրեց և 7 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:
Մեդալների համար պայքարում էր նաև մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Խաչատրյանը, սակայն վերջին տուրում կրած պարտությունից հետո Խաչատրյանը հայտնվեց 10-րդ հորիզոնականում:
Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը 6 միավորով գրավեց 8-րդ տեղը:
Ընդհանուր առմամբ մեր 18 մասնակիցներից 15-ը բարելավեցին իրենց անհատական վարկանիշները:
Նմանատիպ նյութեր
635 դիտում
19:51 21-09-2017
Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն
5711 դիտում
19:51 21-10-2017
Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն
1619 դիտում
19:30 01-03-2016
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Վրաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականին
Այս բաժնից
859 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2068 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1189 դիտում
23:43 29-03-2024
Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը