211652_close_icon
views-count143295 դիտում article-date 15:52 03-09-2018

Տեսախցիկը արձանագրել է Երևանում ճիվաղի կողմից 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են Երևանում օգոստոսի 28-ին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ 4 քաղաքացու վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 35-ամյա Արտակ Ստեփանյանը, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավարն է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի ենթարկվածների հարազատները ասում էին. «Հավատում ենք, որ ճիվաղը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի: Նրա արարքը մեկ բառով կարելի է բնութագրել՝ անմարդկային: Ոչ մեկս ապահովագրված չենք ավտովթար-վրաերթերից, սակայն տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, ու նրանց թողնելով անօգնական, գող կատվի պես ճողոպրում դեպքի վայրից: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի նա քրեական պատասխանատվության ենթարկվի, ինչը դաս կլինի սպրիչով ուղեղները հանած նմանատիպ վայ վարոդների համար»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը ու ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմում փախուստի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/29/1104038/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությաբ, Սարի Թաղում հայտնաբերել էին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 28-ին Դավիթ Բեկ և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Գ. Հովսեփյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Մարիամ Չիչյանին, 4-ամյա Ալեքս Իլանգուլյանին, Դավիթ Բեկի փողոցի բնակիչներ, 3-ամյա Աննա Մարգարյանին և 29-ամյա Մանուշակ Ֆահրադյանին: Վրաերթի ենթարկելուց հետո BMW-ի վարորդը նրանց թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Մ. Ֆահրադյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, Ա.. Մարգարյանն ու Ա. Իլանգուլյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Մ. Չիչյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր