211652_close_icon
views-count5201 դիտում article-date 11:45 03-09-2018

Ամերիկայի հայ օգնության ֆոնդի կողմից իրականացվում է «Շարունակական բժշկական կրթություն ծրագիր»՝ Արցախի բժիշկների համար

Սկսած 2011թ.-ից` «Ամերիկահայ առողջապահության մասնագետների կազմակերպության » և Ամերիկայի հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվում է « Շարունակական բժշկական կրթություն ծրագիր»՝ Արցախի բժիշկների համար, որի նպատակն է բարձրացնել բնակչության առողջապահական սպասարկման որակը, մասնագետներին ծանոթացնել տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, նպաստել հետազոտման ու բուժման ոլորտում ներդրված նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը: Նշված ծրագրի շրջանակներում, մինչ օրս, Երևանի առաջատար բուժհիմնարկներում վերապատրաստվել է մոտ 240 բժիշկ Արցախի Հանրապետությունից: ՀՕՖ-ի աջակցությամբ Արցախում իրականացվել են նաև արտագնա դասընթացներ բժիշկների համար` Երևանի առաջատար մասնագետների մասնակցությամբ: 2018 թվականից մեկնարկել է վերապատրաստման նոր ծրագիր համայնքային բուժքույրերի համար, որի շրջանակներում արդեն վերապատրաստվում են Արցախի Հանրապետության Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 124 համայնքային բուժքույր: Այդ նպատակով 2018 թվականի ապրիլ ամսին ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտում որպես դասընթացավարներ վերապատրաստվել են նշված շրջանների բուժմիավորումների 4 բժիշկ և 7 բուժքույր: Դասընթացները սկսված են, նախատեսվում է առաջին փուլը ավարտել սույն թվականի հոկտեմբերին: Ծրագիրը շարունակվելու է 2 տարի ևս, որին կընդգրկվեն ԱՀ առողջապահության համակարգի համայնքային բուժքույրերի հիմնական մասը: Վերոհիշյալ դասընթացները անվճար են, ՀՕՖ-ի գրասենյակի կողմից մասնակիցներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ տրանսպորտային և սննդի ծախսերը հոգալու համար: [b]Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությու ն[/b]

Նմանատիպ նյութեր