211652_close_icon
views-count3843 դիտում article-date 09:35 03-09-2018

Ռիո Դե Ժանեյրոյում ամբողջությամբ այրվել է Բրազիլիայի հնագույն թանգարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո Դե Ժանեյրոյում գտնվող Բրազիլիայի ազգային թանգարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Газета-ն, վկայակոչելով Globo լրատվական գործակալությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով երկրի հնագույն գիտական կենտրոնն ամբողջությամբ այրվել է: Ըստ նախնական վարկածի՝ կրակը բռնկվել է կիրակի երեկոյան, իսկ հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն այն ոչնչացրել է թանգարանի բոլոր ցուցանմուշները: Հրդեհի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան: Նշվում է, որ Բրազիլիայի ազգայի թանգարանում պահվում էր ավելի քան 20 միլիոն ցուցանմուշ: Այն երկրի հնագույն թանգարանն էր, որը հիմադրվել է 1818 թվականին Պորտուգալիայի արքա Ժուան VI-ի կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր