211652_close_icon
views-count10214 դիտում article-date 22:11 02-09-2018

ՀՀ վարչապետ. Արցախում բջջային կապը մենաշնորհային է և դա ազդում է ռոումինգի գների վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում պատասխանելով այն հարցին, թե երբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև, նշել է, որ այնտեղ սակագները պայմանավորված են Արցախում բջջային օպերատորի մենաշնորհ դիրքով: «Ինձ ասել են, տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի ռոումինգի սակագինը էականորեն նվազել է 170-140 դրամ էր, հիմա 38-40 դրամ արժե: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք դա նաև պայմանավորված է նրանով, որ Արցախում բջջային կապը մենաշնորհային է: Դեռ պետք է լինեն այնպիսի ընկերություններ ովքեր հետաքրքրվում են Արցախում բջջային կապով»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր