211652_close_icon
views-count9696 դիտում article-date 23:54 02-09-2018

Գիտնականները անվանել են աշխարհի ամենախմող երկրները

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները վերլուծել են ալկոհոլային խմիչքներին նվիրված 1282 հետազոտություն, որի հիմա վրա պարզել են, թե որ երկրներն են ամենախմողները: Աշխարհում տղամարդիկ միջին օրեկան օգտագործում են 1,7 խմիչք (խոսքը գնում է պայմանական խմիչքի մասին, որը համարժեք է կամ 100 մլ կարմիր գինուն, կամ՝ 280 մլ գարեջրին, կամ՝ 30 մլ թունդ ալկոհոլին), իսկ կանայք՝ 0,73-ական: Պարզվել է, որ ամենախմող տղամարդիկ Ռումինիայում են ապրում. նրանց օրեկան նորման կազմում է 8,2 խմիչք: Երկրորդ տեղը կիսում են պորտուգալացիներն ու լյուքսեմբուրգցիները՝ 7,2-ական, երրորդը՝ ուկրաինացիներն ու լիտվացիներն են՝ 7-ական: Կանանց մոտ ամենախմողները ուկրաինուհիներն են՝ օրեկան 4,2 խմիչք: Այնուհետև հաջորդում են Անդորրայի, Լյուքսեմբուրգի և Բելառուսի բնակչուհիները՝ 3,4-ական: Բացի այդ, մասնագետները պարզել են, որ աշխարհի ամենասթափ տղամարդիկ բնակվում են Պակիստանում՝ 0,0007 խմիչք օրեկան, իսկ ամենաքիչ խմող կանայք՝ Իրանում (0,0003):

Նմանատիպ նյութեր