211652_close_icon
views-count59835 դիտում article-date 19:22 02-09-2018

Արտակարգ իրավիճակ Երևանում. քաղաքապետարանը միայն ասֆալտ տաշելու տերն է. թե հետո ինչ կլինի, միայն իրենք գիտեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Երևանի քաղաքապետարանը Ազատամարտիկների՝ ժողովրդին հայտնի «Դիմիտրով» փողոցում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու նպատակով տաշել էր ճանապարհահատվածը, ինչի արդյունքում էլ հսկայական մարդաբոյ փոս է առաջացել, որի տակով անցնում էր խմելու ջրի չուգունե խողովակը: Խողովակի վնասման հետևանքով խմելու ջուրը աննպատակ կորում էր և միայն «Վեոլա Ջուր» ընկերության աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում խնդիրը լուծվեց: Նախ՝ հեռացվեց փոսում կուտակված ջուրը, որից հետո հատուկ միջոցով «Վեոլա Ջուր» ընկերության աշխատակիցները դադարեցրին ջրի հոսքը: Վթարի հարևանությամբ բնակվողները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Ամեն տարի քաղաքապետարանը էս ճանապարհը թրաշում, ասֆալտապատում է: Արդեն անգիր գիտենք, որ հեսա մի քանի օրով սկսվելու է ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, տաշեցին ու իրենց գնալուց հետո մի քանի ավտոմեքենա անցավ ու նկատեցինք, որ հսկայական փոս է գոյացել, որի միջից էլ վնասված գծի պատճառով ջրի արտահոսք է սկսվել: Լավ էր, «Վեոլա-Ջուրը» ու Էրեբունու թաղապետարանը այս անգամ օպերատիվ արձագանքեցին, իսկ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը չէր պատասխանում մեր զանգերին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր