211652_close_icon
views-count13964 դիտում article-date 18:29 02-09-2018

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել  Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:  Արցախի անկախությունը մենք նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ։ Անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով։ Մենք հաղթել ենք ռազմի դաշտում և տարել փառապանծ հաղթանակ, ու այսօր յուրաքանչյուրիս պարտականությունն է տեր կանգնել այդ հաղթանակին։ Արցախի անվտանգության ապահովումը, պետականաշինության գործում առաջընթացը և տնտեսության զարգացումը բոլորիս առաջնային խնդիրն է։ Մենք հաղթել ենք միասին և ես համոզված եմ, որ մեր նոր հաղթանակներն առջևում են։  Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն»:

Նմանատիպ նյութեր