211652_close_icon
views-count7089 դիտում article-date 17:42 02-09-2018

Աշոտ Ղուլյան. Մեր վերջնական նպատակն ամբողջական հայկական պետություն ունենալն է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է շատ կարևոր որոշում՝ պահպանելու հայի ինքնությունը պատմական հայկական Արցախում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայ ժողովուրդը կարողացել է համախմբվել և 1988 թվականի հայկական ազգային ուժերն ուղղորդել ազատության ու անկախության պայքարին: «Կարծում եմ՝ տարեցտարի մենք ազգովի պետք է ավելի ամուր ինենք, հաստատակամ ու անզիջում՝ անառիկ պահելով մեր սահմաններն ու պետականությունը: Մեր վերջնական նպատակը մեծ ու հզոր ամբողջական հայկական պետություն ունենալու երազանքն իրականությունդարձնելն է»,- ավելացրել է Ղուլյանը:

Նմանատիպ նյութեր