211652_close_icon
views-count5864 դիտում article-date 13:36 02-09-2018

ԱՀ նախագահը ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության հետ քննարկել է տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նմանատիպ նյութեր