211652_close_icon
views-count63405 դիտում article-date 11:52 02-09-2018

BMW-ի վարորդի գիշերային արկածները Երևանում. մեքենայի վրա տեղադրված խլացուցիչները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ժամանակներս ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել մեծ թվով ավտոմեքենաներ, որոնց վարորդները տրանսպորտակյին միջոցների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ, (դռիկներ, խլացուցիչներ), որով կեսգիշերն անց այդ վարորդները, իրենց դնելով գիշերային չղջիկների տեղ, մայրաքաղաքի փողոցներում զվռնում են իրենց երկաթե նժույգներով, միացնելով դռիկներն ու խլացուցիչները, ինչը անհանգստություն է պատճառում բնակիչներին, ովքեր շատ դեպքերում այդ հզոր ձայներից չեն կարողանում քնել: Երեկ BMW մակնիշի 35 PC 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նույն կերպ էր վարում ավտոմեքենան և հավանաբար մեքենայի վրա տեղադրված գերձայնային խլացուցիչները դիվադադար էին անում քաղաքացիներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կհայտնաբերվի նշված BMW -ն ու վարորդը ի վերջո կհասկանա, որ նման ձևով գիշերային ժամերին ավտոմեքենան չեն վարում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր