211652_close_icon
views-count28594 դիտում article-date 23:15 01-09-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիսում բախվել են Nissan Elgrand-ն ու բեռնատար Scania-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ուննեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյաԱրամ Ստեփանյանի վարած Nissan Elgrand մակնիշի 90 DA 007 համարանիշի և Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գրգորյանի վարած Scania մակնիշի 029 DD 70 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ստեփանյանի ուղևոր, Վարդենիսի բնակիչ, 78-ամյա Մարատ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում աշխատել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր