211652_close_icon
views-count18604 դիտում article-date 20:12 01-09-2018

Մասիսի քաղաքապետի փաստաբանը խայտառակություն է որակել դատավոր Մ. Մնացականյանի որոշումը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10212155725191521&set=a.1553046629256&type=3&theater]էջում[/url] գրառում է արել, որում նշված է. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։ Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն կարող էր տեղի ունենալ միայն իրավապահ ողջ համակարգի համատեղ ջանքերով։ Կարծում եմ, ամենինչ առավել քան պարզ է։ Օրենքը և արդարադատատությունը այստեղ պարզապես բացակայում են, իսկ տեղի ունեցողը մի օր պետք է դառնա առանձին քննության առարկա», նշել է փաստաբանը: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Նմանատիպ նյութեր