211652_close_icon
views-count19232 դիտում article-date 18:23 01-09-2018

Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն Քոչարյանին սատարելու հարց չի քննարկել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքականություն վերադարձող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու հարց չի քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ին այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Այդպիսի հարց օրակարգում չկա: Երբ կքննարկենք, ձեզ կասենք»,- ասել է նա: ԲՀԿ նախագահը նաև ասել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված է Հայաստանում փոխվածով։ «Հիմա նոր Հայաստան է: Արդեն բոլորը մտածում են, որ պետք է մասնակցեն ընտրություններին: Առաջ բոլոր ճանապարհները գնում էին Մելիք-Ադամյանով: Հիմա հնարավորություն է տրված, մենք էլ մասնակցում ենք»,- նշել է նա: Գագիկ Ծառուկյանի խոսքով, հաջողության հասնելու դեպքում, իրենք իրենց խոստումները միանգամից կյանքի են կոչելու: «Չի եղել պատմության մեջ դեպք, երբ Ծառուկյանը որևէ բան խոստանա ու չիրականացնի: Մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, այն, ինչ անհրաժեշտ է Երևանի համար: Կներկայացնենք մեր ծրագրերը, Երևանի խնդիրներն ու դրանց լուծումները: Երևանցին կծանոթանա մեր թեկնածուների հետ, նրանց արածների հետ՝ ոչ միայն խոսքով, այլև իրական կյանքում»,- ասել է Ծառուկյանը:

Նմանատիպ նյութեր