211652_close_icon
views-count21482 դիտում article-date 16:18 01-09-2018

Արթիկի տարածաշրջանում նոր ուսումնական տարին մեկնարկեց գեղեցիկ միջոցառումներով. Արթիկի ոստիկաններն էլ նվերներով անակնկալ այցելեցին թիվ 8 միջն. դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մ. Մխիթարյանի գլխավորությամբ անակնկալ այցելեցին Արթիկ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մխիթարյանը շնորհավորական խոսք ուղղեց դպրոցականներին և առաջին անգամ դպրության շեմը ոտք դնող փոքրիկներին՝ մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի և որպեսզի լավ սովորեն և ապագայում դառնան հայրենիքի արժանի զավակներ։ Ոստիկանության ծառայողները առաջին դասարանցիներին հանձնեցին գրենական պիտույքներ և ծաղիկներ։ Ուսումնական տարին այլ դպրոցներում ևս մեկնարկեց առաջին զանգով ու գեղեցիկ միջոցառումներով։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր