211652_close_icon
views-count15731 դիտում article-date 17:04 01-09-2018

Սոչիում ինքնաթիռի վթարի վայրում մահացած ծառայողն ազգությամբ հայ է. վթարից տուժածների թվում հայեր չկան

Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/01/1104250/]վթարված [/url]ինքնաթիռի ուղևորներին առաջինն օգնությանը հասած ու սրտի տագնապից մահացած օդանավակայանի ծառայողն ազգությամբ հայ է, այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Օդանավակայանի միակ աշխատակիցը, որ մահացել է, ազգությամբ հայ է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»,- նշեց նա: Vesti.ru-ի տվյալներով` մահացած աշխատակիցը օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանն է: Աննա Նաղդալյանի խոսքով` ինքնաթիռի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր չկան:

Նմանատիպ նյութեր