211652_close_icon
views-count6922 դիտում article-date 15:07 01-09-2018

Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին

րցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է ադրբեջանցիների կողմից Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության տապալման մասին: Այս մասին Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով: «Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,-նշել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակը:

Նմանատիպ նյութեր