211652_close_icon
views-count67834 դիտում article-date 13:26 01-09-2018

Ոստիկանները Երևանի «Պահեստ 33» սրճարանում հայտնաբերել են Ինտերպոլի կողմից սպանության և 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ կասկածվող, միջազգային հետախուզվող 36-ամյա հային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող «Պահեստ 33» սրճարանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՝ 36-ամյա Արսեն Հակոբյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հետախուզվում էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի քրեական օրենսգրքի «սպանություն և 2 մարդու մահվան ճանապարհատրանսպորտային պատահար» մեղադրանքով։ Նրա նկատմամբ ԱՄՆ-ում Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում և Ինտերպոլում նրա հետախուզումը եղել է «կարմիր անկյուն» քարտի տեսքով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր