211652_close_icon
views-count13645 դիտում article-date 13:13 01-09-2018

Սոչիում վայրէջքից հետո Boeing ուղևորատար օդանավում հրդեհ է բռնկվել. տուժել է 18 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավում հրդհ է բռկվել այն բանից հետ, րբ օդանավը վայրէջք է կատարլ Սոչիի օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, տարհանվել է 160 մարդ։ Բժիշկները հետազոտել են 19 մարդու, որոնցից մեկը տեղափոխվել է Սոչիի մոտակա հիվանդանոց Պարզվել է, որ Մոսկվայից ժամանած օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, և շարժիչը սկսել է այրվել։ Վնասվել են օդանավի շասսին և թևերից մեկը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02։59-ին։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 5 մարտական հաշվարկ։ Հրդեհի տարածումը կանխվել է 03։25-ի սահմաններում և ամբողջությամբ մարվել 1 ժամ անց։ Նշվում է նաև, որ դեպքից կարճ ժամանակ անց օդանավակայանի աշխատակիցներից մեկը սրտի տագնապի հետևանքով մահացել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր