211652_close_icon
views-count32351 դիտում article-date 23:35 31-08-2018

Արարատի մարզում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Opel-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններւմ Մասիս քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Ավետիսյանը իր վարած Opel մակնիշի 35 MP 117 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, իսկ հետո կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը եղել է ամենաբարձր։ Հետաքննիչի հաձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր