211652_close_icon
views-count40537 դիտում article-date 15:58 31-08-2018

Երևանում թալանել են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» վանական համալիրի ծիսական զգեստներ ձևավորողի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 13:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի մուտքի դուռը, ներս մտել բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ գողացած գումարն ու ոսկե, արծաթյա զարդերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 5 մլն դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» վանական համալիրի ծիսական զգեստներ ձևավորող: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր