211652_close_icon
views-count3620 դիտում article-date 15:26 31-08-2018

Վաղը Սոչիում կկայանա Պուտինի և Ալիևի հանդիպումը

Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է RBC-ն: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ «Բանակցությունների արդյունքում ակնկալվում է մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: 2 երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք հարցեր, որոնց թվում են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»։

Նմանատիպ նյութեր