211652_close_icon
views-count4271 դիտում article-date 17:32 31-08-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջև արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանը՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործող այլ միավորումների շրջանակում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր