211652_close_icon
views-count8622 դիտում article-date 14:02 31-08-2018

Ռուսաստանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին

Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: Այդ մասին տեղեկացնում է [url=https://www.interfax.ru/russia/627343]«Интерфакс»[/url]-ը: Աղբյուրը մանրամասնում է. «ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մանրամասնելով, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի: Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով: Հայտնի է, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար:

Նմանատիպ նյութեր