211652_close_icon
views-count61288 դիտում article-date 13:42 31-08-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Թամարա» կաթնամթերքի գործարանի մոտ բախվել են Mercedes-ը, 06-ն ու ГАЗ 5312-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Նոր Գյուղ-Աբովյան ավտոճանապարհի «Թամարա» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 21-ամյա Տարոն Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 46 AM 444 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա Գագիկ Գալստյանի վարած ГАЗ 5312 մնակնիշի 17 ՍՕ 968 հաարանիշի և Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 40-ամյա Իշխան Ավետյանի վարած վ ВАЗ 2106 մակնիշի 06 ՕԼ 482 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ի. Ավետյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 50-ամյա Ալվարդ Սարգսյանն ու 60-ամյա Վարդանուշ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին սդասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է և քաղաքացիները ավտոմեքենաեն դարձի բերելուց հետո նոր կարողացել են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից: Հետաքննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ բոլորը եղել են սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր