211652_close_icon
views-count6930 դիտում article-date 23:39 30-08-2018

Ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2017-2018 թթ. շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Շրջանավարտներին դիպլոմների և կրծքանշաններ հանձնելու ու ոստիկանության լեյտենանտի կոչումների շնորհման հանդիսավոր արարողությունից հետո նրանց ողջույնի խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության քոլեջի շրջանավարտներին շնորհավորանքի խոսքով դիմեց ՀՀ կրթության և գիտության Արայիկ Հարությունյանը: Դիպլոմների հանձնման արարողությունն ավարտվեց շրջանավարտների հանդիսավոր երթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր