211652_close_icon
views-count2906 դիտում article-date 22:24 30-08-2018

Իսրայելի զինվորականների հետ բախումների հետևանքով պաղեստինցի նախարար է վիրավորվել

Իսրայելի զինծառայողների հետ բախումների ընթացքում վիրավորվել է Պաղեստինի իսրայելական բնակավայրերի հետ գործերով նախարար Վալիդ Ասաֆը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է WAFA-ն: Գործակալության տեղեկություններով, Ասաֆը վիրավորվել է ռետինե գնդակից: Նախարարը վիրավորում է ստացել Ռամալլահի շրջակայքում: Միաժամանակ, Ասաֆը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները դիտավորյալ նրա վրա են կրակել մոտ հեռավորությունից: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսրայելի իշխանությունները և Պաղեստինի իսլամական «Համաս» շարժման ղեկավարները հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: Բանակցություններն անցկացվել են Եգիպտոսի միջնորդությամբ:

Նմանատիպ նյութեր