211652_close_icon
views-count6976 դիտում article-date 21:58 30-08-2018

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել իժ և գյուրզա տեսակի օձերին

Օգոստոսի 30-ին, ժամը 20:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 30-ին, ժամը 10։56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի փողոցի տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան հյուրասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր