211652_close_icon
views-count7088 դիտում article-date 16:53 30-08-2018

Հայաստանում ձերբակալված ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացին Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով հետախուզվող Ադիլ Օքսյուզի եղբայրն է․ «Հյուրրիյեթ»

Հայաստանում ձերբակալված ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քևին/Քեմալ Օքսյուզը կարող է կապ ունենալ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական համայնքի հետ։ Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի՝ Հայաստանի տարածքում ձերբակալված Քեմալ Օքսյուզը Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող «Հիզմեթ» կրոնական խմբավորման ղեկավար անդամներից Ադիլ Օքսյուզի հարազատ եղբայրն է։ Ադիլ Օքսյուզը համարվում էր խմբավորման հիմնադիր ու առաջնորդ հանդիսացող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «աջ ձեռքը»։ Նշենք, որ Ադիլ Օքսյուզը հետախուզվում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից, նրա մասին տեղեկություն հայտնողների համար թուրքական իշխանությունները խոշոր պարգևավճար են սահմանել։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/30/oksuz-kemal/2777897]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր