211652_close_icon
views-count19717 դիտում article-date 15:18 30-08-2018

Ավտովթար Լոռու մարզում. ВАЗ 2106-ը շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը և 40 մետրից ցած ընկել՝ հայտնվելով ճանապարհ ներքևի հատվածում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 39-ամյա Արմեն Ասլանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 QF 808 համարանիշի ավտոմեքենայով Քարկոփ-Ճոճկան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ոլորանին շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումն ու հետ ընթանալով՝ մոտ 40 մետր բարձրությունից ընկել ցած՝ հայտնվելով ճանապարհի ներքևի հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: ՃՈ 2-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր