211652_close_icon
views-count7737 դիտում article-date 14:38 30-08-2018

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է: [b]***[/b] Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում` որպես քարջարդ բանվոր: 1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր: 1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար: 1988 թվականից Արցախյան շարժման առաջամարտիկներից է: 1990 թ. ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերում: 1992-1993թթ. - ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ: 1993-1995թթ. - ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ: 1995-1996թթ. - ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ: 1996-1997թթ. - ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1997-1999թթ. - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական: 1999-2001թթ. - ԼՂՀ ներքին գործերի նախարար: 2001 -2007թթ. - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետվարչության պետ, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: 2007թ. սեպտեմբերի 7-ից - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ: Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով: Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ: Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նմանատիպ նյութեր