211652_close_icon
views-count19094 դիտում article-date 14:45 30-08-2018

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, մահացել է նշանավոր ԽՍՀՄ էստրադային երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին հայտնում է [url=http://www.ntv.ru/novosti/2066626/]HTB-[/url]ն: Նա համարվում էր խորհրդային էստրադայի հավաքական կերպարը։ Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ 80-ամյա երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Դրանից առաջ Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի նյարդավիրաբուժության բաժանմունքի վերակենդանացման բաժին: Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր: Նույն օրը Կոբզոնի մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան հայտնել էր, որ երգչի հոսպիտալացումը պլանային էր և որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժին: Նույն հայտարարությամբ հանդես էր եկել երգչի կինը՝ Նինել Կոբզոնը: Կոբզոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2005 թվականին:

Նմանատիպ նյութեր