211652_close_icon
views-count23329 դիտում article-date 13:37 30-08-2018

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են 23-ամյա վարորդի Mercedes-ն ու 41-ամյա վարորդի BMW-ն. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում միմյանց են բախվել Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ, 23-ամյա Գարեգին Սուքիասյանի վարած Mercedes մակնիշի 35 NV 738 համարանիշի և նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Արտակ Դավթյանի վարած BMW մակնիշի 35 PL 223 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 2 վարորդները և BMW-ի ուղևոր, Արշալույս գյուղի բնակիչ. 25-ամյա Գարեգին Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից Գ. Մկրտչյանը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: ՃՈ 2-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հայտնում է նաև, որ այսօր BMW -ի վարորդի ծննդյան օրն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր