211652_close_icon
views-count3232 դիտում article-date 13:26 30-08-2018

Fordes-ը հրապարակել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ անձանց անունները. 95-րդ հորիզոնականը հայ է զբաղեցրել

Հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակը: Այս մասին հայտնում է RBC-ն: Ցուցակում տեղ է գտել նաև ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով զբաղեցրել է ցանկի 95-րդ հորիզոնականը։ Աղբյուրը նշում է, որ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել դրանում ներառված անձանց գործունեության ազդեցությունը մարդկանց կյանքի վրա, ինչպես նաև նրանց հնարավորությունները՝ ազդելու որոշակի ոլորտների վրա, անգամ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապերը։ Հատկանշական է, որ ցուցակը գլխավորել է հենց ՌԴ նախագահ Պուտինը, նրան է հաջորդել «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, իսկ եռյակը եզրափակել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Ցանկում տեղ են գտել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (5-րդ տեղում), արտգործնախարար Սերգեյ Լավրովը (21-րդ տեղում), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (30-րդ տեղում), ցանկը եզրափակել է քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին (100-րդ տեղում)։

Նմանատիպ նյութեր