211652_close_icon
views-count217777 դիտում article-date 12:16 30-08-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ВАЗ 2106-ն ու FAW մակնիշի ինքնաթափ-բեռնատարը. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 14 ՕՍ 449 համարանիշի և FAW մակնիշի 341 ՕR 31 համարանիշի ինքնաթափ-բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Նվեր Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր պետք է հատուկ տեխնիկայի միջոցով 06-ը դուրս բերեն բեռնատարի տակից և այն մասնատելով՝ կարողանան դիերը դուրս բերեն ավտոմեքենայից: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ էլ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանը: [color=#CC0000]*** 15:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանութան Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են՝ բեռնատարը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 42-ամյա Ռոբերտ Ստեփանյանը, իսկ ВАЗ 2106-ը վարել է Կապանի բնակիչ, 55-ամյա Վարդան Հակոբյանը, ով տեղում մահացել էր և տեղում մահացել էր նրա ուղևոր, Կապան քաղաքի բնակիչ, 36-ամյա Մարտին Անտոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ պայմանագրային զինծառայող էր:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր