211652_close_icon
views-count4124 դիտում article-date 12:00 30-08-2018

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամները հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ. Banak.info

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ղեկավար կազմի մի քանի անդամների: Հանդիպման ընթացքում ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ԱԺ նախագահին ներկայացրեց «Ազգ-բանակ-2018» ծրագրի նպատակն ու խոսեց դրա շարունակական լինելու մասին: Զրույցի ընթացքում խոսեցին Արցախի սահմանների իրավիճակի և դրանց ամրության մասին: ՀԿ-ի նախագահի օգնական Իննա Թումանյանը պատմեց համերգների ընթացքի էմոցիաների, աշխուժության ու հայրենասիրական ոգու բարձրացման մասին: Նա փաստեց նաև, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի ամեն ինչ առավել դրական է և բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվել: Մանրամասներն՝ [url=https://www.banak.info/2018/08/Hanun-hay-zinvori-hki-andamnery-handipel-en-Ashot-Xulyani-het.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր