211652_close_icon
views-count4313 դիտում article-date 22:09 29-08-2018

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Պաշտպանության բանակ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 28-ից 29-ը Պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ հարավային, կենտրոնական և հյուսիսային ուղղություններում, միավորումների և զորամասերի հրամկազմի մասնակցությամբ, անցկացված մարզումներին և տեղանքում կատարվող աշխատանքներին, որոնց ընթացքում շոշափվել են զորամիավորումների, միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցեր, ճշգրտվել են այն գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը, որոնք նպատակ են հետապնդում հավանական պատերազմական պայմաններում գործել առավել արդյունավետ և ունենալ մարտական կիրառման առավել իրատեսական պլաններ:

Նմանատիպ նյութեր