211652_close_icon
views-count2609 դիտում article-date 23:28 29-08-2018

Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կան բավարար պայմաններ՝ այդ համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության խորացումը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր