211652_close_icon
views-count7327 դիտում article-date 21:15 29-08-2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելեցին պետական սահման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզ` ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով ոստիկանության զորքերի` մարտական հերթապահության անցնելու որոշում էր կայացվել, և մի քանի օր առաջ առաջին ստորաբաժանումները մեկնեցին պետական սահման: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը եղավ ստորաբաժանման տեղակայման կետերում, ծանոթացավ պայմաններին, խնդիրներին, քննարկեց ծառայության մի շարք հարցեր: Դիրքերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի, իր մարտական խնդիրը, բայց անփոփոխ է մեկ ընդհանրություն. մշտական պատրաստականությունը հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության: Ոստիկանության պետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը և նրանց ուղեկցողները ծանոթացան զինվորների ծառայության ու կենցաղի պայմաններին, հանդերձավորմանը, պարենային ապահովմանը: Նրանց ներկայացվեցին արևային մարտկոցներով էլեկտրականություն ապահովելու համակարգերը, գիշերային տեսադիտարկման սարքերը, բուժկետերի հագեցածությունը, դիտակետերի ու պահակակետերի կազմակերպման առանձնահատկությունները: Նաև չեզոք գոտու ու հակառակորդի առաջապահ դիրքերի տեսադիտարկում արվեց` զինծառայողների ու հրամանատարների հավաստումով, որ նրանց ցանկացած տեղաշարժ, ցանկացած շարժում հսկողության տակ է, և զորքերը միշտ պատրաստ են արագ ու համարժեք արձագանքի: Օգոստոսի 28-ը նաև ոստիկանության այդ սահմանապահ ստորաբաժանման կազմավորման օրն է, և Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով տարեդարձի առթիվ` շնորհակալություն հայտնեց ծառայության համար: Մեկ օր տևեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի այցը մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերին, որ երկրի ներքին անվտանգությանը զուգահեռ սահմանի անառիկությունն է պահպանում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր