211652_close_icon
views-count17715 դիտում article-date 12:56 29-08-2018

Զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դին. հարուցվել է քրգործ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր