211652_close_icon
views-count54330 դիտում article-date 08:47 29-08-2018

Վանաձորի մանկատան սաները երբեք չեն մոռանա այս օրը. Վանաձորում գործող «Գնդիկ-բոքոնիկ» հացաբուլկեղենի արտադրամասի տնօրենը սաների համար բազմաթիվ անակնկալներ էր պատրաստել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձորում հայտնի ու սիրված «Գնդիկ-բոքոնիկ» հացաբուլկեղենի արտադրամասի տնօրեն Արամ Խուդինյանը կնոջ՝ Անի Խուդինյանի և 4-ամյա որդու՝ Սամվել Խուդինյանի հետ Վանաձորի մանկատան շուրջ 35 սաների համար այսօր մի իսկական տոն էր կազմակերպել: Արամ Խուդինյանի ջանքերով ու միջոցներով մանկատան սաները Վանաձորի երկաթուղայինների զբոսայգում ժամեր շարունակ օգտվել են զբոսայգու կարուսելներից ու խաղահրապարակներից: Այս ամենը, սակայն, միակ անակնկալը չէր Խուդինյաննների կողմից: Մանկատան սաներին հյուրասիրություն էր սպասվում զբոսայգու հայտնի սրճարաններից մեկում: Տաք ու սառը ուտեստներ, հյութեր, պաղպաղակ ու ոչ միայն: Երեխաների խաղերն ու զվարճանքներն ավելի անմոռանալի ու հիշարժան դարձնելու համար սրճարան էին հրավիրել հեքիաթի ու մուտֆիլմերի հերոսներն ու ծաղրածուները, ովքեր իրենց գեղեցիկ ու զվարճալի խաղերով էլ ավելի ուրախացրեցին մանկատան սաներին: Անսահման էր երեխաների ուրախությունը, որոնք ժամեր շարունակ վայելում էին զբոսայգու բոլոր այն կարուսելներն ու խաղերը, որոնք ցանկանում էին: Նախապես եղած պայմանավորվածության համաձայն՝ երեխաներին ուղեկցում էին Վանաձորի մանկատան աշխատակիցները, փոխտնօրեն Հարություն Էվոյանի գլխավորությամբ: [color=#EF2929] Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Գնդիկ-բոքոնիկ» հացաբուլկեղենի արտադրամասի տնօրեն Արամ Խուդինյանն ասաց, որ իր այս փոքր քայլով ինքը ցանկացել է մի փոքր ժպիտ ու ուրախություն պարգեւել մանկատան երեխաներին. «Բոլորս էլ պարտավոր ենք մեր հնարավորության սահմաններում սատարել ու աջակցել փոքրիկներին: Քանի որ ամռան ավարտին հաշված օրեր են մնացել, մեր ընտանիքով որոշեցինք փոքրիկներին խինդ ու ծիծաղ պարգեւել, ու անել հնարավորը՝ օրը հիշարժան դարձնելու համար»,-ասաց նա, վստահեցնելով, որ այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ: Մանկատան սաները [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում իրենց շնորհակալությունը հայտնեցին Արամ Խուդինյանին նման աստվածահաճո նախաձեռնության, իրենց համար հերթական մեկ օրը հիշարժան դարձնելու, իսկ Արամի կնոջը՝ Անի Խուդինյանին՝ հոգատար վերաբերմունքի ու ուշադրության համար: Միջոցառման ավարտին փոքրիկները համտեսեցին յուրահատուկ համ ունեցող ու միշտ թարմ «Գնդիկ-բոքոնիկ» ընկերության քաղցրահամ բուլկիները: Միջոցառումը համընկել էր մանկատան դաստիարակներից մեկի ծննդյան օրվա հետ: Անի Խուդինյանը շնորհավորեց դաստիարակինայնուհետ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր