211652_close_icon
views-count3494 դիտում article-date 22:29 28-08-2018

ԱՄՆ-ն կմասնակցի Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցություններին

Միացյալ Նահանգները մասնակցելու է Ժնևում սեպտեմբերի 14-ին նախատեսված միջսիրիական բանակցություններին։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը։ Ամերիկյան պատվիրակությունը ներկայացնելու է ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց և պետքարտուղարի օգնականի տեղակալը։ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան կողմը լիովին աջակցում է ՄԱԿ-ում Սիրիայի հարցով հատուկ բանագնաց դե Միստւրայի աշխատանքը, ինչպես նաև Ժնևում ՄԱԿ ԱԽ-ի՝ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցով 2254 բանաձևի շրջանակներում ներդրվող ջանքերը։

Նմանատիպ նյութեր