211652_close_icon
views-count47138 դիտում article-date 19:21 28-08-2018

Արտակարգ դեպք Երևանում. BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. նրանց թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գ. Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հոգու և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ալեքս Իլանգուրյանն ու Մարիա Չիչյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 30-ամյա Մանուշակ Ֆահրադյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 5-7 տարեկան մի աղջիկ տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկվածներից Ա. Իլանգուրյանն ու 5-7 տարեկան աղջիկը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, Մ. Չիչյանը՝ ծանր կայուն վիճակում, իսկ Մ. Ֆահրադյանը՝ միջին ծանր վիճակում։ Այս պահին վրաերթի ենթարկվածները գտնվում են բժիշկների հսկողության տակ ու նրանք ձեռնարկում են անհրաժեշտ բժշկական օգնություն՝ նրանց կյանքը փրկելու համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննւթյան ւ վարչական վարույթի իրականացման բաժանմունք , որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի վայրւմ հավաքված ականատեսներն ասում էին, որ վրաերթը կատարվել է BMW մակնիշի կապույտ գույնի ավտոեմքենայի կողմից ու համարանիշներն արդեն ճանապարհային ոստիկանությունում գիտեն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ վրաերթը կատարած, վիրավորներին անօգնական թողած, դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող BMW-ն հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արտակ Ստեփանյանի անվամբ։ Ոստիկանությունը պարզում է նաև, թե արդյո՞ք մեքենան նա է վարել, թե մեկ այլ անձ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր