211652_close_icon
views-count4442 դիտում article-date 16:07 28-08-2018

Սինքֆիլդի գավաթ». Արոնյան սուպերմրցաշարի հաղթողների թվում է և կստանա 95 հազ. դոլար

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որտեղ հիանալի արդյունքի հասավ հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Վերջին՝ 9-րդ տուրում Արրոնյանը սպիտակներով 34-րդ քայլում հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին և վաստակելով 5,5 միավոր, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը: Այս հաղթանակի շնորհիվ Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում 34 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր): Այս հաջողության համար Լևոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար: Այսպիսով, Արոնյանը, Նակամուրան և Վաշյե-Լագրավը նվաճեցին Լոնդոնում կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր