211652_close_icon
views-count44652 դիտում article-date 15:28 28-08-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. փրկարարները Սուրենավան գյուղի Կախանովի ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի. մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող Կախանովի ջրանցքում տղամարդու դի կա և և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու ջրահեղձ եղած դին և այն հանձնել օպերտաիվորեն ժամանած Արարատի շտապօգնության աշխատակիցներին: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին 55-ամյա Աղասի Հայրապետյանն էր, ում ամբողջական տվյալները ճշտվում են: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր