211652_close_icon
views-count22385 դիտում article-date 10:59 28-08-2018

Գյուղապետը Փաշինյանի նկարը աշխատասենյակից տարել է տուն․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Հայաստան 24»-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Արևշատ գյուղի գյուղապետ Սայադ Խաչատրյանը, որը Արևշատի ղեկավարն է, արդեն 13 տարի, իր աշխատասենյակի պա­տին կախված՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով: «Հայկական ժամանակը» գյու­ղապետից հետաքրքրվեց՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել պատին, երբ ինքը վարչապետը, բազմիցս հայտարա­րել է, որ պաշտոնյաներն իրենց աշխատա­սենյակներում չպետք է կախեն երկրի ղեկա­վարների նկարները: Ստորև ներկայացնում ենք մեր բլից զրույցը Արևշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանի հետ. [b]- Պարոն Խաչատրյան, բարև Ձեզ: Ձեզ լրագրող է անհանգստացնում «Հայկական ժամանակ» օրաթերթից: Հարմա՞ր է Ձեզ մի քանի հարցի պատասխանել:[/b] - Նկարը հանել եմ: [b]- Իսկ ինչո՞ւ էիք կախել, չէ՞ որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ երկրի ղեկավարների նկարները այլևս չպիտի լինեն պաշտոնյաների աշխատասենյակնե­րում:[/b] - Ես չէի լսել, որ հայտարարել էր: Մենք շատ սիրում, հարգում ենք, մենք մասնակից ենք եղել նաև ամբողջ գործընթացին: Եթե գտ­նում են, որ չի կարելի փակցնել, մենք էլ հանել, դրել ենք ավելի տեսանելի վայրում, բայց ոչ աշխատասենյակում: [b]- Ի՞նչ տեսանելի վայրում:[/b] - Դե՜, մեր տանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր