211652_close_icon
views-count2398 դիտում article-date 09:49 28-08-2018

Մյանմարի 6 գեներալների գործերը կփոխանցվեն Հաագայի Միջազգային քրեական դատարան․ «Ամերիկայի ձայն»

Մինչ միջազգային հանրությունը սպասում է Մյանմարում ձերբակալված լրագրողների դատավճռին՝ ՄԱԿ-ի աղմկահարույց զեկույցը մեղադրում է Մյանմարի բարձրաստիճան ղեկավարությանը ռոհինգյա մահմեդականների ցեղասպանության մեջ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4546995.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Reuters լրատվական գործակալության երկու լրագրողների ճակատագիրը պարզ կլինի հաջորդ շաբաթ՝սեպտեմբերի 3-ին: Պետական գաղտնիքների գաղտնազերծման մեղադրանքով Մյանմարում ձերբակալված լրագրողների դատավճիռը պետք է կայացվեր երկուշաբթի օրը, սակայն այն հետաձգվել է դատավորի հիվանդության պատճառով: Այս մասին ներկաներին տեղեկացրել է փոխարինող դատավորը դատական նիստի սկզբում: Ձերբակալված լրագրողներից մեկը՝ Վա Լոն, դատարանը լքելիս լրագրողներին ասել է: «Մենք չենք վախենա, անկախ նրանից, թե ինչ դատավճիռ կկայացվի ու ինչ կարգավիճակում կհատնվենք, քանի որ ճշմարտություն մեր կողմից է: Մենք չենք վախենա և ընկրկի, քանի որ խալ բան չենք արել»: Լրագրողների շահերը ներկայացնող փաստաբանի կարծիքով՝ դատավարության հետաձգումը իրականում կարող է պայմանավորված լինել մեկ այլ հանգամանքով: «Մենք ենթադրում ենք, որ դատավճռի հետաձգումը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկար սպասված հանդիպման հետ, որի քննարկումների օրակարագում ընգրկված են նաև Մյանմարի իրադարձությունները: Կարծում եմ, սա է իրական պատճառը», - ասել է Reuters լրատվական գործակալության ձերբակալված երկու լրագրողների՝ Վա Լոնի և Կյաու Սոե Օ-ի փաստաբան Զաու Անգը: Reuters լրատվական գործակալության լրագրողներ Վա Լոնը և Կյաու Սոե Օ-ն ձերբակալվել էին անցյալ տարվա դեկտեմբեր ասմին Յանգոնում՝ երկու ոստիկանների հետ ռեստորանում ունեցած հանդիպումից անմիջապես հետո, որի ընթացքում նրանց հանձնվել էր փաստաթղթերի երկու տրցակ: Լրագրողներին առաջադրվել է Պետական գաղտնիքների ակտը խախտելու մեղադրանք: Անազատության մեջ գտնվող լրագրողներն իրենց մեղավոր չեն ճանաչում և պնդում են, որ չեն խախտել Մյանմարի դեռևս գաղութատիրական ժամանակաշրջանի Պետական գաղտնիքների ակտը, համաձայն որի՝ նրանց սպառնոմ է մինչև 14 տարի ազատազրկում: Նշենք նաև, որ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության կողմից երկուշաբթի օրը հրապարակվել է աղմկահարույց նոր զեկույց: ՄԱԿ-ի 400 էջից բաղկացած զեկուցը ներառում է ռոհինգյա մահմեդականների սպանությունները լուսաբանող աննախադեպ փաստեր և մեղադրում Մյանմարին երկրի բարձրաստիճան ղեկավարությանը, այդ թվում՝ առնվազն 6 գեներալների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանություն իրականացնելու մեջ: Նշվում է նաև, որ հանցանք իրականացրած բոլոր մեղավորները պետք է փոխանցվեն Հաագայի Միջազգային քրեական դատարան:

Նմանատիպ նյութեր