211652_close_icon
views-count2478 դիտում article-date 09:06 28-08-2018

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար ստեղծված հանձնաժողովն անգործ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրակումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչև հիմա անգամ նիստ չի գումարել: Ասել է թե՝ 2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչև այժմ չի գումարվել, և ինչ աշխատանքներ են կատարվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր